ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023 թթ. արցախայության գաղթով

Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023 թթ. արցախայության գաղթով
30.08.2024 | 10:40

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է։

1991-ից հետո սա առաջին սեպտեմերի 2 է առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի։

Ակնհայտ փաստ է, որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։

Եվ այդ Ոսկեդարը նախ եւ առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով, որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։

Բայց կային ուժեր եւ տարածաշրջանում, եւ գլոբալացված աշխարում, ում նման իրողությունն ակնհայտ չէր գոհացնում։

ՈՒստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի, որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք, որ լավ ապրենք», ինչպես նաեւ սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջեւ։

Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների, ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։

Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը։

Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։

Ինչու՞, քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։

Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը, սակայն 2018-ին, օգտվելով նաեւ հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից, իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան, որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։

ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը չընկնել այդ հակահայկական թակարդը։

Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։

2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։

Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում, այլ նաեւ թե Զագրեբում, եւ թե Մոսկվայում, թե Բրյուսելում եւ թե նույնիսկ Սախալինում։

Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։

Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից»,նայնուհետեւ գոռացին «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ բերելով պատերազմ՝ 2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։

Իսկ 2022-ի ապրիլից սկսած, թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Միշելի արեւմտյան հարթակում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։

Դա փաատացի «կանաչ լույս» էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։

Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։

Ինչու՞, քանի որ նաեւ չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։

Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։

Չէ որ Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։

Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։

Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ